ՍԻԿՏԻՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեռևս անհիշելի ժամանակներից անհրաժեշտություն է առաջացել տարբեր մարդկանց ուղարկելու հեռու, անորոշ տեղ, անորոշ ժամանակահատվածում: Այս սիմվոլիկ վայրը ենթադրվում էր, որ չպետք է ունենա առանձնակի կոմֆորտ պայմաններ, ուստի այդ վայրը ուղարկելը ի պատիվ արական արտաքին սեռական օրգանների անվանվեց սիկտիր անել: Սիկտիր անելը վիրտուալ գործողություն է, քանի որ չեն ճշտվում, թե սիկտիր լինողը կոնկրետ որտե՞ղ է ուղարկվում, ե՞րբ, ի՞նչ ժամանակահատվածով, ի՞նչ նպատակով, վերադառնալու՞ է արդյոք, թե ոչ: Չկա նաև սիկտիրի հականիշ գործողությունը: Երբեմն կարող է մարդը իր ցանկությամբ սիկտիր լինել, այսինքն ինքնասիկտիր լինել, օրինակ՝ ՙՙ-Փողս տվեք, սիկտիրս քաշեմ, գնամՙՙ: Սիկտիրն ունի մի քանի գործածական ձևեր՝ սիկտիր ըլնել (լինել), սիկտիր անել, սիկտիրը քաշել, սիկտիրվել, կամ ուղղակի հրամայական ձևը՝ սիկտի՛ր:

Սիկտիրի ռուսական տարբերակը На хуй արտահայտությունն է, անգլերենը՝ Fuck off. Արևմտահայերենում կարդացվում է ՍԻԳԴԻՐ:

Սիկտիր բառը լայնորեն կիրառվում է մի շարք լեզուներում.

  • Հայերեն – սիկտիր
  • Ալբաներեն – sikter
  • Բուլղարերեն – сиктер (sikter)
  • Հունարեն σιχτίρ – (sichtír)
  • Կիպրոսի հունարեն –  ασιχτίρ (asichtír)
  • Մակեդոներեն – сиктер (sikter)
  • Ռումիներեն – sictir
  • Սերբերեն – խորվաթերեն –  sikter

Նկարում կարմիր գույնով նշված են այն երկրները, որտեղ սիկտիրը կազմում է խոսակցական մշակույթի կարևոր արտահայտություն: