–Վայ, այս ի՞նչ Է։
-Այստեղ է տեղակայված “ՍԻԿՏԻՐ”–ի պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում։ Այստեղ սիկտիր են անում։
–Եվ ի՞նչ է այս ամենը նշանակում։
-Եթե դուք հայտնվել եք այստեղ, ապա դա նշանակում է միայն մի բան՝ ձեզ սիկտիր են արել։ Կոպիտ, բայց կուլտուրական՝ ուղարկելով ձեզ այս հղումը։
–Ինչպե՞ս կարող էր այսպիսի բան պատահել ինձ հետ։
-Ահա ամենատարածված պատճառները՝
- Դուք հոգնեցրել եք խոսակցին՝ տեղի–անտեղի հարցերով, խնդրանքներով կամ խորհուրդներով։
- Դուք նեղացրել եք խոսակցին անզգույշ արտահայտությամբ՝ կպել նրա կրոնական, երաժշտական և այլ տեսակետներին, կպել նրա խաթրին կամ մեկ այլ ձևով ներխուժել նրա ներքնաշխարհը և քննադատել այն, ինչ նրա համար թանկ է։
- Ձեզ ակնարկում են, որ չեն վերադարձնելու պարտքը, չեն տալու աշխատավարձը, մերժել են ձեր սեռական հարաբերությունների ակնկալիքները։
- Սոցիալական ցանցերում զզվացրել եք Ձեր տափակ հումորներով, հիմար քոմենթներով, ախմախ գրառումներով:
- Ձեզ հետ ուղղակի չեն ուզում շփվել։
–Ո՞նց կարամ ստեղ մեկին տենամ:
-Առաջին հերթին հիշեք, որ Դուք այստեղ Ձեր կամքով չեք հայտնվել: Ձեզ սիկտիր են արել: Բնականաբար, սա այն տեղը չէ, որտեղ արժե ծանոթություններ ստեղծել: Այստեղից ավելի լավ է գլխահակ հեռանալ:
–Բա ի՞նչ անեմ հիմա։
-Խորհուրդ ենք տալիս.
- Վերանայել ձեր վերաբերմունքն այդ մարդու նկատմամբ։
- Նեղանալ նրանից։
- Պահպանել այս հղումը և ուղարկել նրան, ում դուք եք ուզում սիկտիր անել։
–Բա ո՞նց հիմա ապրեմ։
- Հիշե՛ք. դուք սիկտիր եղածների շարքում ո՛չ առաջինն եք, ո՛չ էլ վերջինը։
- Փորձեք Ձեր կյանքը վերաիմաստավորել այնպես, որ էականորեն տարբերվի սիկտիր լինելուց առաջ եղած իրականությունից:
- Իմացե՛ք. ամեն անգամ երբ ինչ որ մեկը սիկտիր է լինում, մեր գլխավոր գրասենյակում ձայնարկիչներից դուրս է պրծնում մի տխուր, կամաց հոգոց։ Մենք տեղյա՛կ ենք ձեր արկածների մասին։
Սիկտիրը սիրում է ձեզ։
